ԱՍՔ ՄՈՌԱՑՎԱԾ ՀԵՐՈՍՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Պատրաստեց Շ. ՍՏԵՓԱՆՅԱՆԸ «Արյունոտ սերմեր». այսպես է վերնագրված ազգագրագետ, բանահավաք, արձակագիր, հրապարակախոս Սերգեյ Վարդանյանի ռուսերեն գիրքը, որը լույս է տեսել օրերս: Գրքում լուսաբանվում է Աբխազիայի եւ Կրասնոդարի երկրամասի հայության մասնակցությունը 1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմին: Հատկապես մեծ ուշադրություն է դարձվում պատերազմում Խորհրդային Միության հերոսի կոչմանն արժանացած 13 հայերի կատարած սխրանքներին: -«Արյունոտ սերմերը» տպագրվել է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակի առթիվ: Բայց եթե անգամ այդ առիթը չլիներ, նմանաբովանդակ աշխատության կարիք էր զգացվում: Դեռեւս 1985 թվականին «Հայաստանի աշխատավորուհի» ամսագրում պատմեցի 13 հերոսներից…