Տեսադարան

Տեսադարան

Սև ծովի առափնյակում ապրող փոքրաթիվ ժողովուրդների երեխաների համար մայրենիով մանկական երգեր. նախաձեռնության հեղինակներից է իսլամադավան հայ Այշենուր Քոլիվարը: Պարզ տեքստեր, տարրական գիտելիքներ. Երեխաների առաջին ու հաճելի ծանոթությունը մայրենիին երգերի միջոցով է: Ստեղծվել է 4 երգ, որոնցից երկուսը՝ «Ալի Պապիկ»-ը և «Փոքրիկ Աստղ»-ն այս հաղորդմանը ներկայացնում է հայագետ, համշենագետ Սերգեյ Վարդանյանը:

Քրիստոնյա համշենցիներն այսօր ավելի հեռու են սեփական արմատներից, քան Թուրքիայի իսլամադավան համշենցիները: Աբխազիայում կա 24 հայկական դպրոց, բայց 2000 հայ երեխա սովորում է ռուսական դպրոցներում: Կրասնոդարում 300.000 հայ կա, բայց այստեղ հայկական դպրոց չկա: Հայաստանից գնացած հայերն էլ չեն գնում հայկական կիրակնօրյա դպրոց, թե մեզ էլ հայերեն պետք չէ: Ստամբուլում հազիվ 40000 հայ է ապրում, բայց այստեղ կա հայկական 17 դպրոց, 32 եկեղեցի, իսկ «Արազ» հրատարակչությանը նախանձում է ողջ հայությունը:

Իսլամադավան հայերի բանահյուսությունը պատշաճ չի ուսումնասիրվել. ի՞նչ առածներ, ասացվածքներ, հանելուկներ կան և ի՞նչ նմանություններ դրանք ունեն քրիստոնյա հայերի բանահյուսության հետ: «Համշենական զրուցարան» հաղորդման այս թողարկմանը հայագետ, համշենագետ Սերգեյ Վարդանյանը պատմում է իր՝ «Կրոնափոխ համշենահայերից գրառված մի զվարճապատումի տարբերակների մասին» գրքում հավաքած իսլամ համշենցիների և աշխարհի տարբեր ծագերի քրիստոնյա հայերի մի զվարճապատումի տարբերակները:

Որոշ մարդիկ գնում են Արդվինի նահանգ, լճի ափին նկարվում են, ապա գրում են՝ մեր լուսանկարները Համշենում, մյուսները գնում են Կրասնոդար, հանդիպում տեղի համշենահայերին ու կրկին գրում, որ եղել են Համշենում: Երբ նման բաներ անում են շարքային քաղաքացիները, ինչ-որ տեղ ներելի է, սակայն երբ նմանատիպ տեղեկատվություն են տեղադրում թերթերում և գրքերում՝ ծիծաղի փոխարեն լացդ է գալիս: Որոշ հայ գիտնականներ խոսում են Համշենի մասին, սակայն անգամ հստակ տեղը չգիտեն:

Սիլվա Կապուտիկյանի հոր՝ Բարունակ Կապուտիկյանի մասին քչերն են հավանաբար լսել։ Նա ճանաչված դաշնակցական գործիչ էր, ուսուցիչ և խմբագիր։ Մահացել է դստեր ծննդից 3 ամիս առաջ՝ խոլերայի համաճարակի ժամանակ: Սակայն իր կենդանության օրոք դասավանդել է նաև համշենցիներին։ Հավանաբար հոր թողած հուշերն ու հոր պատմած պատմություններ են փոխանցվել Սիլվա Կապուտիկյանին, ով իր կյանքի օրոք փորձել է օգնել և սատար կանգնել համշենցիներին։ «Համշենական զրուցարանի» այս թողարկումը Կապուտիկայնների և հաշենցիների կապի մասին է։

Եթե կերել ես Մուխլամա, ապա կարող ես համարել, որ աշխարհ տեսած մարդ ես՝ կես կատակ ասում են համշենցիներն իրենց հյուրերին՝ Մուխլամա հյուրասիրելուց առաջ: Իսլամ և քրիստոնյա համշենցիների խոհանոցները բավական տարբեր են, սակայն երկուսն էլ ունեն իրենց առանձնահատկությունները: «Համշենական զրուցարան» հաղորդաշարի այս թողարկմանը հայագետ համշենագետ Սերգեյ Վարդանյանը պատմում է իսլամ համշենցիների խոհանոցի առանձնահատկությունների մասին և ներկայացնում մի քանի բաղադրատոմս:

Ստամբուլում հրապարակվել է Ալթան Ջիվելեքի նոր՝ «Սև քամի» ձայնասկավառակը: Ալթանը ծնվել է 1976 թվականին Խոփայի գավառի Քեմալ փաշայի գյուղախմբի Քյոփրուջու գյուղում: Համշենական այս գյուղում նաև շատ լազեր են բնակվում, հավանաբար դա է պատճառը, որ խտասկավառակում նաև լազերեն երգեր կան, ինչպես նաև մեկ հայերեն երգ կա: Այս թողարկման ընթացքում Սերգեյ Վարդանյանը կներկայացնի երգչի կյանքը, կպատմի Քյոփրուջու գյուղի մասին և կթարգմանի ձայնասկավառակում տեղ գտած երգերից մեկը:

Համշենահայերը մեր ամենասփռված ազգագրական խմբերից են. Ղազախստան, Ղրղզստան, Թուրքիա, Ռուսաստան, Աբխազիա և այլն։ Այստեղ խոսքը մեկ երկու ընտանիքի մասին չէ, այլ հազարների հասնող թվերի։ Այս ամենով հանդերձ երբեմն թվերը նաև ուռճացվում են և համշենցիներին փնտրում են այնտեղ, որտեղ նրանք չկան։ Այս թողարկման ընթացքում հայագետ, համշենագետ Սերգեյ Վարդանյանը կպատմի Թուրքայում բնակվող համշենցիների սփռվածության և թվաքանակի մասին։

Սառույցը հալվում է՝ գուցե չափազանց դանդաղ. համշենցիների և հայաստանցիների միջև անջրպետը նախորդ տասնամյակի հետ համեմատ մեղմացել է: Նախկինում նրանցից շատերը լսել անգամ չէին ցանկանում իրենց հայկական ծագման մասին, այսօր թե՛ հետաքրքրությունն է մեծացել, թե՛ ոմանց մոտ համարձակությունը և սրան մեծապես նպաստել է հայկական ընդհանուր մշակույթը:
Լրատվական ռադիոյի եթերում վերսկսվում է հայագետ համշենագետ Սերգեյ Վարդանյանի հեղինակային «Համշենական զրուցարան» հաղորդաշարը: Այս թողարկմանը Սերգեյ Վարդանյանը պատմում է Հիքմեթ Աքչիչեքի նոր ձայնասկավառակի, «Ալի աշուն քուքա» երգի թարգմանության ու այլ հետաքրքիր բաների մասին:



https://www.facebook.com/vazgen.sargsyan02/videos/1439409486231347/
Վերադարձ համույթ 《Բիձիգութինան հօյիվ իմ》մենակատար՝ Սասուն Պետրոսյան,
Գեղարվեստական ղեկավար՝ Ալեքսանդր Ավետիսյան։
Երգի բառերը վերծանել, Համշենի բարբառի Խոփայի խոսվածքով գրառել է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, համշենագետ՝ Սերգեյ Վարդանյանը։
Երգն առաջին անգամ հնչեց Ակունք համույթի 45 ամյակին։
Երգը Գիժլարյան Մայիլի հայտնագործություններից է։


https://www.facebook.com/vazgen.sargsyan02/videos/1435267396645556/
Վերադարձ համույթ 《Նօարս էլլիմ》
Մենակատար՝ Մերի Մարտիրոսյան, գեղարվեստական ղեկավար՝ Ալեքսանդր Ավետիյան։
Համշենի բարբառի Խոփայի խոսվածքով գրառել և գրական արևելահայերեն է թարգմանել ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, համշենագետ՝ Սերգեյ Վարդանյանը




Վերադարձ համույթ 《Նօարս էլլիմ》 Մենակատար՝ Մերի Մարտիրոսյան, գեղարվեստական ղեկավար՝ Ալեքսանդր Ավետիսյան։ Համշենի բարբառի Խոփայի խոսվածքով գրառել և գրական արևելահայերեն է թարգմանել ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, համշենագետ՝ Սերգեյ Վարդանյանը։


Վերադարձ համույթ 《Ռիննօ նանայդա》 Մենակատարներ՝ Հովհաննես Հովհաննիսյան և Մերի Մարտիրոսյան, գեղարվեստական ղեկավար՝ Ալեքսանդր Ավետիսյան։ Համշենի բարբառի Խոփայի խոսվածքով գրառել և գրական արևելահայերեն է թարգմանել ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, համշենագետ՝ Սերգեյ Վարդանյանը։


Պարը Սև ծովի հարավային տարածաշրջանի մշակույթի դրսևորումնրից է, այդ տարածաշրջանում դարերով, գուցե հազարամյակներով ապրած, գուցե նաև որոշ վերացած ցեղերի և ժողովուրդների տարազը, մեղեդին, պարը նույնն են, քանի որ հայերի մի հատվածն էլ շատ հնուց ապրել է այդ տարածաշրջանում, ուստի հայերս նույնպես այս ընդհանուր մշակույթի կրողն ենք համարվում։




https://www.youtube.com/watch?v=OFNeGqKLKT4
Համշենական սիրերգը կատարում է Գիժլարյան Մայիլը, ձայնակցում է Մարտիրոսյան Մերին։
Թարգմանությունը՝ ՍԵՐԳԵՅ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ


Ստամբուլաբնակ համշենցի երգչուհի Նուրջանըմը ծագումով Խոփայի գավառի Օսմանիյե գյուղից է: Երգում է տարբեր լեզուներով՝վրացերեն, թուրքերեն նաև Համշենի բարբառով: Թողարկել է 6 խտասկավառակ: «Համշենական զրուցարան» հաղորդաշարի այսօրվա թողարկմանը Սերգեյ Վարդանյանի թարգմանությամբ կլսեք 2 երգ՝ 1 ողբերգ և 1 կատակերգ:


https://www.youtube.com/watch?v=bMZjSj_i7Vw
Վենետիկի Մխիթարյան միաբանության արխիվում Սերգեյ Վարդանյանի հայտնաբերած փաստաթղթերը շատ հետաքրքրեցին Բաթումի համալսարանի վրացի գիտնականներին: Խոսքը կաթոլիկ հայ քահանայի ու վրացի քահանայի պատմության մասին է: Թեմայի մանրամասների ու Սերգեյ Վարդանյանի Խոփա կատարած վերջին շրջագայության մասին լսեք այս թողարկման ընթացքում:


https://www.youtube.com/watch?v=P9N01evav0Y&t=56s
«Մելուսես»՝ Մեր լույսը: Համշենցի երիտասարդների ռոք խումբը բացառիկ է բոլոր առումներով: Ձայնասկավառակի 8 երգից 5-ը մայրենի բարբառով է: Սա վկայում է այն մասին, որ մեր իսլամ հայրենակիցները չեն մոռացել իրենց մայրենի լեզուն ու հայկական ինքնագիտակցությունը: 3 երգ Սերգեյ Վարդանյանի թարգմանությամբ. Գարմի, Հորթէ և Յար Յար:


Համշենցիների մի մասը մահացավ սովից, մի մասը` ճանապարհի դժվարություններից, մի մասն էլ պարզապես խելագարվեց: Մինչև վերջին պահը չէին հավատում, որ պիտի թողնեն իրենց հարազատ տունը, այգին ու գնան: Սակայն հրամանը հրաման էր՝ այլընտրանք չկար: Այս կորած համշենցիների հետքերով Սերգեյ Վարդանյանը 1984 թվականին ուղևորվեց Միջին Ասիա: Այստեղ գտավ Աջարիայից աքսորված համշենցիներին, որոնք քառասուն տարի է սփռված էին Պամիրի, Տյան Շանի լեռների գյուղերում և Ղազախստանի տափաստաններում: Հավաքեց շատ արժեքավոր նյութեր, պատմություններ ու երգեր: Նա ճանապարհորդության մանրամասները կպատմի այս թողարկման ընթացքում:


Երբ նստում էի սեղանի շուրջ՝ համշենցիներից գրառելու տարբեր պատմություններ, խոսում էր միայն մեկը: Զարմանքով հարցնում էի, թե ինչու մյուս տղամարդիկ չեն խոսում՝ պարզվում էր սենյակում ներկա է ավագ եղբայրը, իր ներկայությամբ ճիշտ չէ որ խոսեն կրտսերները: Այս թողարկման ընթացքում Սերգեյ Վարդանյանը կշարունակի ներկայացնել իր շրջագայության մանրամասները, որը կատարել էր Միջին Ասիայում:


Շատ բառեր մոռացել էին, մոռացել էին անգամ ծաղիկների ու թռչունների անունները: Նրանցից գրառված երգերից մեկը`«Նոարս էլլիմ»-ը գրավել է աշխարհի շատ բեմեր: Ղազախստանի համշենցիների ճակատագիրը. Սերգեյ Վարդանյանը կշարունակի ներկայացնել իր՝ Միջին Ասիա կատարած ճանապարհորդության մանրամասները:


https://www.youtube.com/watch?v=aFHIJhkL-hg
Համշենցի երգիչ Սալիհ Յըլմազի «էլեվիտ» երգը թեև թուրքերեն է, բայց հայկական գյուղի մասին է: Սա պատմական Եղնովիտն է՝ Համշենի նշանավոր գյուղերից մեկը: Այստեղ եղել է Խաչեքարի վանքը: 15-16-րդ դարերում այստեղ գրվել են ձեռագրեր, որոնք այսօր մեր Մատենադարանում են: Գյուղում մինչև 20-րդ դար ապրել է 22 հայ: Սալիհ Յըլմազ՝ համշենցի երիտասարդ երգչի երկու երգը Սերգեյ Վարդանյանի թարգմանությամբ:


-Վախի գում: Երբ միջանցքում դասախոսը լսեց այս բառը, մոտեցավ Թամարային և ասաց. -Մի՛ վախեցի: Հայ եք՞ -Ոչ, խեմշիլ: Երիտասարդ համշենցի ուսանողուհին և դասախոսը քննություններից հետո զրույցի բռնվեցին: Սկզբում դասախոսին թվում էր, որ աղջիկը հայ է, սակայն, երբ պարզվեց որ իսլամ է, շտապեց տեղեկացնել, որ հայ լինել չէր կարող և հեռացավ: Մեկ ուրիշ անգամ Թամարա Քոշանիձեին մոտեցավ ռուս գրականության դասախոսը և վստահ ասաց, որ խեմշիլները հայեր են, այդ մասին կարդացել է Սովետական մեծ հանրագիտարանում: Համշենցի Թամարան և՛ հուզված էր, և՛ զարմացած. հպարտ էր, որ ճանաչված ազգի ներկայացուցիչ է: «Համշենական զրուցարան» հաղորադաշարի այս թողարկման ընթացքում հայագետ, համշենագետ Սերգեյ Վարդանյանը կշարունակի ներկայացնել Ղրղզստանի ճամփորդական հուշերը:


1984թ. գարնանը Ս. Վարդանյանը Ղրղզստանում՝ մզկիթի մոտ ծանոթանում է կրոնափոխ համշենահայերի մեծահասակների հետ:


https://www.youtube.com/watch?v=-_cnqkeUUeY&t=32s
Եթե լսեք, որ Թուրքիայի համշենցիները խնձորենուց և տանձենուց խաղող են քաղում՝ չզարմանաք: Այստեղ խաղողը տնկում են ծառերի տակ: «Տանձենուց խաղող քաղել» արտահայտությունը հաճախ կարելի է լսել նաև համշենցիների երգերում և խաղիկներում: Հենց նման մի խաղիկ էլ կլսեք այս թողարկման ընթացքում: Կլսեք նաև համշենցի հայտնի երգչուհի Նուրջանըմի «Ասա՛ յեմա, ասա՛» երգը, որը նշանավոր «Ասա՛ անդեր, ասա՛» երգի տարբերակներից մեկն է :


Վրացական «Սամիդա»/Երեք քույր/ անսամբլը երգում է 1984 և 1987թթ. Ղազախստանի համշենցիներից Սերգեյ Վարդանյանի գրառած «Նօարս էլլիմ» (Նորահարս լինեմ) երգը:


Վերնատուն Սերգեյ Վարդանյան
Հանրային ռադիո,հաղորդման հեղինակ`Նաիրա Հայրապետյան


https://www.youtube.com/watch?v=CgwmQs2kWhc&feature=share&fbclid=IwAR3GBuV71Gpws8sN1AWdAAaYP75b3x-KpubiDqPcLnSlq69RGxgKRHG4I4U
Թարգմանությունը՝ ՍԵՐԳԵՅ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ՝
«Ձայն համշենական» թերթի գլխավոր խմբագիր, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող
KUZIM — Harun Topaloğlu
Lyrics : Yusuf Vayiç
Music : Harun Topaloğlu


Ստամբուլաբնակ համշենցի երգչուհի Այշենուր Քոլիվարը երգում է 1984 և 1987թթ. Ղազախստանի համշենցիներից Սերգեյ Վարդանյանի գրառած «Նօարս էլլիմ» երգը:


Public TV Company of Armenia 2018 http://www.1tv.am


«Ձայն համշենական» թերթի գլխավոր խմբագիր, համշենագետ Սերգեյ Վարդանյանը ներկայացնում է բռնի իսլամացած համշենահայերի վիճակը Թուրքիայում։ Նա հայտնում է, որ ադրբեջանցիները վերջին շրջանում ջանում են «ապացուցել», թե համշենցիները ոչ թե հայեր են, այլ ադրբեջանցիներ։


https://www.youtube.com/watch?v=PDBgQPCWcSs&feature=share&fbclid=IwAR3UOvVupNE-h6tKMNU6pllgklL8ccfi13o3mSymV8brYlRUgF8ZxFDYbyE
Կաթիլ Կուզիմ
Թարգմանությունը՝ ՍԵՐԳԵՅ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ՝ «Ձայն համշենական» թերթի գլխավոր խմբագիր, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող


Sevada Hambarchyan — vocal,guitar
Grigor Kartashyan — Armenian woodwinds
Areg Soukiassian — guitar
Robert Simonyan — bass
Grigor Davtyan — percussion
Թարգմանությունը՝ ՍԵՐԳԵՅ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ՝ «Ձայն համշենական» թերթի գլխավոր խմբագիր, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող
Երգի տեքստն ամբողջությամբ կարդալու համար դիտեք Youtube-ի տարբերակը։


https://www.facebook.com/carlo.ohanian/videos/10220257669255559/
Երգիչ՝ Քրիստինա Սահակեան
Հեղինակ՝ Յաշար Քաբաօսմանօղլու
Համշէնի բարբառի Խոփայի խօսուածքով գրառումը և թարգմանութիւնը՝ համշենագետ Սերգեյ Վարդանեանի
Երգի տեքստն ամբողջությամբ կարդալու համար դիտեք Facebook-ի տարբերակը։


https://www.facebook.com/100005453403941/videos/1438601162998317/
Համշենական «Մելուսես» ռոք խմբի «Գարմի» սիրերգը՝ Գայանե Թադևոսյանի մեկնաբանմամբ։
Թարգմանությունը՝ ՍԵՐԳԵՅ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ՝ «Ձայն համշենական» թերթի գլխավոր խմբագիր, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող
Երգի տեքստն ամբողջությամբ կարդալու համար դիտեք Facebook-ի տարբերակը։
Բարբառային տարբերակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝
https://lratvakan.am/… ։
Երգի օրիգինալ տարբերակը լսելու համար՝ ⬇️
https://youtu.be/1y1WIIpbqoc ։