Հայկական հեքիաթները գերմաներեն
Գերմաներեն լույս է տեսել Սերգեյ Վարդանյանի «Մոռացությունից փրկված հայկական հեքիաթներ» գիրքը, որն ընդգրկում է 82 հեքիաթներ և ժողովրդական զվարճալի պատմություններ, որոնք 1978-1982թթ. տարբեր բարբառներով գրի են առել Հայաստանի, Վրաստանի, Աբխազիայի, Ադրբեջանի, Արցախի, Նախջևանի, Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի հայկական դպրոցի աշակերտները։