Բլոգ

«Մեզանից ոմանք կրոնափոխ հայերին հայ չեն համարում, սա օտարում է նրանց մեզանից, բայց հայը հայ է` անկախ կրոնից»

«Մեզանից ոմանք կրոնափոխ հայերին հայ չեն համարում, սա օտարում է նրանց մեզանից, բայց հայը հայ է` անկախ կրոնից»

ՍԱՌԱ ԳԱԼՍՏՅԱՆ 11.09.2014 Հայն իր ինքնությունը պահելու խնդիր միշտ է ունեցել, որովհետև այն հաճախ շատերը փորձել են ջնջել, արմատախիլ անել: Քրիստոնեությունը վաղուց արդեն ձուլվել է մեզ և դարձել հայի ինքնության մի դրսևորում: Բայց չպետք է մոռանանք, որ քրիստոնեությունը կրոն է, և հայ լինել-չլինելու հետ անմիջապես կապ չունի: Չէ՞ որ հայը հայ է` անկախ կրոնից, չէ՞ որ ներկայիս Թուրքիայի տարածքում այսօր բազմաթիվ հայեր են ապրում, ովքեր ժամանակին բռնի կրոնափոխվել են: Մեր կողմից նրանց օտարումը հղի է վատ հետևանքներով, որովհետև Ցեղասպանության 100-ամյակին…

Կարդալ ավելին Կարդալ ավելին

Ինչպես համշենցիները հայտնվեցին ծովի մյուս ափին.

Ինչպես համշենցիները հայտնվեցին ծովի մյուս ափին.

Թուրք ենք ասում…ռուսը հայի հանդեպ պակաս դաժան չի եղել: Հիշենք՝ ինչպես էին դեռ դարասկզբին փակում մեր դպրոցները: «Համշենական զրուցարան» հաղորդաշարի այս թողարկման ընթացքում հայագետ, համշենագետ Սերգեյ Վարդանյանը կպատմի, թե ինչպես համշենցիները հայտնվեցին Կրասնոդարում : Նաև այն մասին, թե ինչով էին զբաղվում, ինչ արհեստների էին տիրապետում ու ինչ խնդիրների առաջ կանգնում:

Համշենական հեքիաթներ

Համշենական հեքիաթներ

Սովորենք Համշենի բարբառը՝ այս անգամ հեքիաթների միջոցով, որոնք համշենցիներից գրառել է Սերգեյ Վարդանյանը: Երկու հեքիաթ՝ գումարած նոր բառեր և ծանոթություն համշենական մշակույթին:

Լազերն ու համշենցիները.

Լազերն ու համշենցիները.

Մենք՝ հայերս մեր հարևանների մասին քիչ բան գիտենք: Հեռավոր Եվրոպայի ու Ամերիկայի ժողովուրդների մասին ավելի շատ ենք կարդում, քան դարերով մեր հարևանությամբ ապրած ժողովուրդների: Այսօր կխոսենք լազ ժողովրդի ու համշենցիների հետ նրանց կապի մասին:

Չմարված հաշիվներ կամ արյունոտ հարստություն

Չմարված հաշիվներ կամ արյունոտ հարստություն

Հայերի ուենցվածքը Թուրքիայի բանկերում միլիոնների էր հասնում: 1933 թվականին թուրքերը որոշեցին, որ եթե ներդրված գումարները 10 տարվա ընթացքում չես վերցնել, ապա դրանք մնում են պետությանը: Հայերից ոչ ոք չէր վերադարձել, ինչ վկայում է, որ նրանք կամ կոտորվել էին կամ աքսորվել: «Համշենական զրուցարան»’ Սերգեյ Վարդանյանի հեղինակային հաղորդաշարը:

Համշենցիների դառը ճակատագիրը. ֆիդայական կռիվներ

Համշենցիների դառը ճակատագիրը. ֆիդայական կռիվներ

Հրաշքով փրկված մի նավի մասին, որում համշենցիներ էին: Նրանց ինքնապաշտպանական մարտերի ու ֆիդայական կռիվների մասին գիտեն քչերը: «Համշենական զրուցարան» հաղորդաշարում՝ այս և Կրասնոդարում ապրող համշենցիների մասին :

Զանաք տատի պատմությունը

Զանաք տատի պատմությունը

Քանի-քանի հարյուրներով համշենցիներ են մորթվել ծովի ափին, քանիսը՝ կորել, քանիսը՝ ողջ մնացել: Համշենցիների ապստամբությունների ու ֆիդայական կռիվների մասին գիտեն քչերը: «Համշենական զրուցարան» հաղորդաշարի այս թողարկմանը լսեք համշենցի ֆիդայիների, փրկված նավերի ու այլ հետաքրքիր բաների մասին: «Համշենական զրուցարան». Սերգեյ Վարդանյանի հեղինակային հաղորդաշարը:

Հետաքրքիր մանրամասներ համշենական սովորույթներից. «Համշենական զրուցարան»

Հետաքրքիր մանրամասներ համշենական սովորույթներից. «Համշենական զրուցարան»

Համշենցիների մոտ դեռ ընդունված են ամուսնությունները զարմիկ-զարմուհիների հետ, այս մասին թերևս գիտեն քչերը: 3 երգ և հետաքրքիր մանրամասներ համշենական սովորույթներից ու մշակույթից: «Համշենական զրուցարան». հայագետ, համշենագետ Սերգեյ Վարդանյանի հեղինակային հաղորդումը՝ միայն Լրատվական ռադիոյի եթերում:

Կորած հայերի հետքերով. ճանապարհորդություն Միջին Ասիա. «Համշենական զրուցարան»

Կորած հայերի հետքերով. ճանապարհորդություն Միջին Ասիա. «Համշենական զրուցարան»

Համշենցիների մի մասը մահացավ սովից, մի մասը` ճանապարհի դժվարություններից, մի մասն էլ պարզապես խելագարվեց: Մինչև վերջին պահը չէին հավատում, որ պիտի թողնեն իրենց հարազատ տունը, այգին ու գնան: Սակայն հրամանը հրաման էր՝ այլընտրանք չկար: Այս կորած համշենցիների հետքերով Սերգեյ Վարդանյանը 1984 թվականին ուղևորվեց Միջին Ասիա: Այստեղ գտավ Աջարիայից աքսորված համշենցիներին, որոնք քառասուն տարի է սփռված էին Պամիրի, Տյան Շանի լեռների գյուղերում և Ղազախստանի տափաստաններում: Հավաքեց շատ արժեքավոր նյութեր, պատմություններ ու երգեր: Նա ճանապարհորդության մանրամասները կպատմի այս թողարկման ընթացքում:

Մի բանաստեղծության հետքերով. «Համշենական զրուցարան»

Մի բանաստեղծության հետքերով. «Համշենական զրուցարան»

Երբ 1984 թվականին Սերգեյ Վարդանյանը  Պամիրի լեռներում մոլլա Հաքի  Քոշանիձեից  գրառում էր այս բանաստեղծությունը, մտքով չէր անցնի, որ 2010 թվականին  այն կրկին աչքով կընկնի` այս անգամ համշենցիների ցույցերից մեկի ժամանակ, ապա նաև համշենական երգերում: Սա ևս մեկ անգամ վկայում է, որ նրանք հայ են` լեզուն նույնն է, մշակույթը նույնը ու անգամ բանաստեղծություններն են նույնը: