Կորած հայերի հետքերով. ճանապարհորդություն Միջին Ասիա. «Համշենական զրուցարան»
Համշենցիների մի մասը մահացավ սովից, մի մասը` ճանապարհի դժվարություններից, մի մասն էլ պարզապես խելագարվեց: Մինչև վերջին պահը չէին հավատում, որ պիտի թողնեն իրենց հարազատ տունը, այգին ու գնան: Սակայն հրամանը հրաման էր՝ այլընտրանք չկար: Այս կորած համշենցիների հետքերով Սերգեյ Վարդանյանը 1984 թվականին ուղևորվեց Միջին Ասիա: Այստեղ գտավ Աջարիայից աքսորված համշենցիներին, որոնք քառասուն տարի է սփռված էին Պամիրի, Տյան Շանի լեռների գյուղերում և Ղազախստանի տափաստաններում: Հավաքեց շատ արժեքավոր նյութեր, պատմություններ ու երգեր: Նա ճանապարհորդության մանրամասները կպատմի այս թողարկման ընթացքում: