Բլոգ

«Ինչի՞ համշեցնակ խաբրե չես»

«Ինչի՞ համշեցնակ խաբրե չես»

06.11.2017 Medialab «Մեդիալաբի» զրուցակիցն է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, ազգագրագետ, բանահավաք, «Համշեն» հայրենակցական-բարեգործական ՀԿ փոխնախագահ, «Ձայն համշենական» ամսաթերթի գլխավոր խմբագիր Սերգեյ Վարդանյանը: – Պարո՛ն Վարդանյան, համշենցիների մասին կարդացի-լսեցի ու եկա այն եզրակացության, որ նրանք ինքնության հյուծվող թելից կախված մարդիկ են` մի մասը մուսուլման է դարձել, իսկ քրիստոնյա համշենցիները խոսում են անծանոթ ու մեռնող բարբառով: – Քրիստոնյա համշենցիները, բնականաբար, իրենց հայ են համարում: Եթե նրանց հարցնես` որտեղացի՞ ես, կասեն` ջնիկցի եմ, օրդեցի եմ, տրապիզոնցի եմ: Կրասնոդարի երկրամասում, Աբխազիայում ինձ…

Կարդալ ավելին Կարդալ ավելին

Համշեն — Համամաշեն գավառի պատմությունը

Համշեն — Համամաշեն գավառի պատմությունը

Ինչպե՞ս համշենահայերն ընդունեցին մահմեդականությունը և ինչպե՞ս հայտնվեցին Տրապիզոնում. որո՞նք են համշենցիների, ծպտյալ հայերի ու մուսուլման հայերի տարբերությունները. հայագետ, համշենագետ Սերգեյ Վարդանյանը շարունակում է բացահայտել Համշեն-Համամաշեն գավառի պատմությունը: </iframe>

«Ասա,անտեր, ասա».Մի երգի պատմություն. «Համշենական զրուցարան»

«Ասա,անտեր, ասա».Մի երգի պատմություն. «Համշենական զրուցարան»

Կանգնում էի մի բարձր տեղ ու վերևից ուշադիր փնտրում եվրոպական արտաքինով մարդկանց:Լսել էի, որ Կիրգիզիայի Կզլ-Կիա քաղաքում կան հայեր` համշենահայեր. սպիտակամաշկ, խարտյաշ, կապուտաչյա: Տնից տուն, փողոցից փողոց հարցուփորձ անելով, անցորդների հետ զրուցելով` գտա մի ընտանիք: Համշենցիները զարմացել էին, որ իրենցով հետաքրքրվում են: Այսպես է Սերգեյ Վարդանյանը 84 թվականին հայտնաբերել Կիրգիզիայի մուսուլման համշենցիներին և հենց նրանցից էլ առաջին անգամ լսել «Ասա,անտեր, ասա» երգը, ապա փոխանցել այն «Վովա» համույթի ղեկավար Հիքմեթ Աքչիչեքին:Մի երգի պատմություն. «Համշենական զրուցարան». Սերգեյ Վարդանյանի հեղինակային հաղորդումը:

Թերթը՝ ի պատկերի յուրում

Թերթը՝ ի պատկերի յուրում

Աշոտ Ավետիսյան28/10/2014 Լրացավ «Ձայն համշենական» թերթի 10-ամյակը: Այսօր թերթ հրատարակելը (այն էլ «Ձայն համշենական»-ի պես մի թերթ) ծանր խնդիր է, մանավանդ նյութական բավարար բազայի և աշխատակիցների բացակայության պայմաններում: Եվ 10 տարի շարունակ լուռ ու անտրտունջ այդ գործին է լծվել մեր օրերի ազգապահպանության և բանահավաքչության նվիրյալներից մեկը՝ Սերգեյ Վարդանյանը: Տասնամյակներ առաջ, երբ գրքերում կարդում էի Սրվանձտյանի, Լալայանի և մեր մյուս երախտավորների անունները, նրանք իրենց գրի առած հեքիաթ-առասպելների հերոսների պես ինձ անիրական էին թվում, իսկ նրանց մարդկային տեսակը՝ ժամանակի հոլովույթի մեջ այլևս…

Կարդալ ավելին Կարդալ ավելին

«Տասնյակ հազարավոր հայեր հանգստանում էին Սև ծովի հյուսիսային ափերին, բայց չգիտեին, թե ովքեր են համշենցիները»

«Տասնյակ հազարավոր հայեր հանգստանում էին Սև ծովի հյուսիսային ափերին, բայց չգիտեին, թե ովքեր են համշենցիները»

Զրույցը՝ Արմինե Սարգսյանի13.03.2012 2004-ից Հայաստանում լույս է տեսնում «Ձայն համշենական» ամսաթերթը, որն անվճար բաժանվում է հայկական գաղթօջախներում (Աբխազիա, Կրասնոդարի երկրամաս, Մոսկվա, Լիբանան, Սիրիա, Թուրքիա, ԱՄՆ և այլուր): «Ձայն համշենական» թերթի գլխավոր խմբագիր, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, «Համշեն» հայրենակցական միության փոխնախագահ ՍԵՐԳԵՅ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ գրի է առնում 18-րդ դարում արյունալի սպանդի հետևանքով բռնի կրոնափոխված համշենահայերի երգերը, հեքիաթները, զրույցները` դրանք բնագրով և գրական հայերենով ներկայացնելով թերթի էջերում: Անգամ թուրքական մամուլն է անդրադարձել այն փաստին, որ մի մարդ իր տանը, միայնակ,…

Կարդալ ավելին Կարդալ ավելին

«Ես գտա իրական Մակոնդոն` Արդվինի նահանգում գտնվող ծովափնյա Խոփա քաղաքը»

«Ես գտա իրական Մակոնդոն` Արդվինի նահանգում գտնվող ծովափնյա Խոփա քաղաքը»

Զրույցը՝ Արմինե Սարգսյանի24.10.2014 «Անտարես» հրատարակչության «Արգելված գրքեր» շարքի շրջանակում տպագրված Միշել ՈՒելբեքի «Տարրական մասնիկները» վեպի առիթով «Էօն» սրճարանում կազմակերպվել էր հիպիական ոճով շնորհանդես: Հրավիրյալների թվում էին 60-70-ականների երևանյան հիպիները` Սերգեյ Վարդանյանը, Զավեն Սարգսյանը, Երվանդ Երզնկյանը և այլք:«Հիպին պայմանական անուն է: Վաթսուն-յոթանասունական թվականներին մեզ հիպի էին ասում, բայց, իհարկե, ոչ մեկս հիպի չէր»,- մեզ հետ զրույցում ասաց «Ձայն համշենական» թերթի գլխավոր խմբագիր, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, «Համշեն» հայրենակցական միության փոխնախագահ ՍԵՐԳԵՅ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ: -Ովքե՞ր էին հիպիները, ինչո՞վ էին առանձնանում:…

Կարդալ ավելին Կարդալ ավելին

Սովորենք մի քանի բառ Համշենի բարբառով. ինչպե՞ս է հնչում «Սուտասանը»

Սովորենք մի քանի բառ Համշենի բարբառով. ինչպե՞ս է հնչում «Սուտասանը»

Հարիֆ. եթե հայտնվեք Համշենում կամ համշենահայերի միջավայրում ու լսեք այս բառը, ապա մի շտապեք վիրավորվել.սա համշենցիների բարբառով հարգալից դիմելաձև է:Մեր բարբառների տարբերությունները հաճախ են զավեշտալի իրավիճակների և պատմությունների առիթ դառնում: Այս հաղորդման ընթացքում կլսեք դրանցից ամենահետաքրքիրները: Համշենցիների բարբառի մասին պատմում է Սերգեյ Վարդանյանը:

Հիսուն տարի անց․․․Կրկին համշենահայերի մասին

Հիսուն տարի անց․․․Կրկին համշենահայերի մասին

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 19-07-2019 Զրույց համշենագետ Սերգեյ Վարդանյանի հետ — Պարոն Վարդանյան, այսօր արդեն անհնար է խոսել Համշենի եւ համշենահայության մասին ու չհիշել Ձեզ: Շատերը նույնիսկ կարծում ենՙ Դուք համշենցի եք: Երբվանի՞ց եք կատարում այդ նվիրական աշխատանքը: — Ո՛չ, ես համշենցի չեմ, ծագումով վանեցի եմ: Համշենցիների հետ իմ առաջին ծանոթությունը եղել է ուղիղ հիսուն տարի առաջՙ 1969 թ., երբ դպրոցն ավարտեցի եւ մորս հետ գնացինք ծովափՙ մի տասը օր հանգստանալու: Ադլերումՙ այն տանը, որտեղ վարձով մնում էինք, թոշակառու ուսուցիչ էր…

Կարդալ ավելին Կարդալ ավելին