Հայրենագիտության նոր աստիճանը
Սերգեյ Վարդանեանն աւելի քան յիսուն տարի առաջ է սկսել համշենագիտութեամբ զբաղուել, եւ ինչպէս երէկ, այնպէս էլ այսօր դժուար է խօսել համշենագիտութեան մասին` առանց հոլովելու նրա անունը: Աւելի դիպուկ` ոչ թէ դժուար է, այլ` անհնար, քանի որ նա այն հայագէտն է, որն իր ապրած տարիների մեծ մասը նուիրել է այդ գործին, որը նրա համար, կարելի է ասել, ուսմունք ու համոզմունք է դարձել, որին նա հաւատարիմ է արդէն, ինչպէս ասացինք, աւելի քան կէս դար: