Տեսադարան

Տեսադարան

Սև ծովի առափնյակում ապրող փոքրաթիվ ժողովուրդների երեխաների համար մայրենիով մանկական երգեր. նախաձեռնության հեղինակներից է իսլամադավան հայ Այշենուր Քոլիվարը: Պարզ տեքստեր, տարրական գիտելիքներ. Երեխաների առաջին ու հաճելի ծանոթությունը մայրենիին երգերի միջոցով է: Ստեղծվել է 4 երգ, որոնցից երկուսը՝ «Ալի Պապիկ»-ը և «Փոքրիկ Աստղ»-ն այս հաղորդմանը ներկայացնում է հայագետ, համշենագետ Սերգեյ Վարդանյանը:

Քրիստոնյա համշենցիներն այսօր ավելի հեռու են սեփական արմատներից, քան Թուրքիայի իսլամադավան համշենցիները: Աբխազիայում կա 24 հայկական դպրոց, բայց 2000 հայ երեխա սովորում է ռուսական դպրոցներում: Կրասնոդարում 300.000 հայ կա, բայց այստեղ հայկական դպրոց չկա: Հայաստանից գնացած հայերն էլ չեն գնում հայկական կիրակնօրյա դպրոց, թե մեզ էլ հայերեն պետք չէ: Ստամբուլում հազիվ 40000 հայ է ապրում, բայց այստեղ կա հայկական 17 դպրոց, 32 եկեղեցի, իսկ «Արազ» հրատարակչությանը նախանձում է ողջ հայությունը:

Իսլամադավան հայերի բանահյուսությունը պատշաճ չի ուսումնասիրվել. ի՞նչ առածներ, ասացվածքներ, հանելուկներ կան և ի՞նչ նմանություններ դրանք ունեն քրիստոնյա հայերի բանահյուսության հետ: «Համշենական զրուցարան» հաղորդման այս թողարկմանը հայագետ, համշենագետ Սերգեյ Վարդանյանը պատմում է իր՝ «Կրոնափոխ համշենահայերից գրառված մի զվարճապատումի տարբերակների մասին» գրքում հավաքած իսլամ համշենցիների և աշխարհի տարբեր ծագերի քրիստոնյա հայերի մի զվարճապատումի տարբերակները:

Որոշ մարդիկ գնում են Արդվինի նահանգ, լճի ափին նկարվում են, ապա գրում են՝ մեր լուսանկարները Համշենում, մյուսները գնում են Կրասնոդար, հանդիպում տեղի համշենահայերին ու կրկին գրում, որ եղել են Համշենում: Երբ նման բաներ անում են շարքային քաղաքացիները, ինչ-որ տեղ ներելի է, սակայն երբ նմանատիպ տեղեկատվություն են տեղադրում թերթերում և գրքերում՝ ծիծաղի փոխարեն լացդ է գալիս: Որոշ հայ գիտնականներ խոսում են Համշենի մասին, սակայն անգամ հստակ տեղը չգիտեն:

Սիլվա Կապուտիկյանի հոր՝ Բարունակ Կապուտիկյանի մասին քչերն են հավանաբար լսել։ Նա ճանաչված դաշնակցական գործիչ էր, ուսուցիչ և խմբագիր։ Մահացել է դստեր ծննդից 3 ամիս առաջ՝ խոլերայի համաճարակի ժամանակ: Սակայն իր կենդանության օրոք դասավանդել է նաև համշենցիներին։ Հավանաբար հոր թողած հուշերն ու հոր պատմած պատմություններ են փոխանցվել Սիլվա Կապուտիկյանին, ով իր կյանքի օրոք փորձել է օգնել և սատար կանգնել համշենցիներին։ «Համշենական զրուցարանի» այս թողարկումը Կապուտիկայնների և հաշենցիների կապի մասին է։

Եթե կերել ես Մուխլամա, ապա կարող ես համարել, որ աշխարհ տեսած մարդ ես՝ կես կատակ ասում են համշենցիներն իրենց հյուրերին՝ Մուխլամա հյուրասիրելուց առաջ: Իսլամ և քրիստոնյա համշենցիների խոհանոցները բավական տարբեր են, սակայն երկուսն էլ ունեն իրենց առանձնահատկությունները: «Համշենական զրուցարան» հաղորդաշարի այս թողարկմանը հայագետ համշենագետ Սերգեյ Վարդանյանը պատմում է իսլամ համշենցիների խոհանոցի առանձնահատկությունների մասին և ներկայացնում մի քանի բաղադրատոմս:

Ստամբուլում հրապարակվել է Ալթան Ջիվելեքի նոր՝ «Սև քամի» ձայնասկավառակը: Ալթանը ծնվել է 1976 թվականին Խոփայի գավառի Քեմալ փաշայի գյուղախմբի Քյոփրուջու գյուղում: Համշենական այս գյուղում նաև շատ լազեր են բնակվում, հավանաբար դա է պատճառը, որ խտասկավառակում նաև լազերեն երգեր կան, ինչպես նաև մեկ հայերեն երգ կա: Այս թողարկման ընթացքում Սերգեյ Վարդանյանը կներկայացնի երգչի կյանքը, կպատմի Քյոփրուջու գյուղի մասին և կթարգմանի ձայնասկավառակում տեղ գտած երգերից մեկը:

Համշենահայերը մեր ամենասփռված ազգագրական խմբերից են. Ղազախստան, Ղրղզստան, Թուրքիա, Ռուսաստան, Աբխազիա և այլն։ Այստեղ խոսքը մեկ երկու ընտանիքի մասին չէ, այլ հազարների հասնող թվերի։ Այս ամենով հանդերձ երբեմն թվերը նաև ուռճացվում են և համշենցիներին փնտրում են այնտեղ, որտեղ նրանք չկան։ Այս թողարկման ընթացքում հայագետ, համշենագետ Սերգեյ Վարդանյանը կպատմի Թուրքայում բնակվող համշենցիների սփռվածության և թվաքանակի մասին։

Սառույցը հալվում է՝ գուցե չափազանց դանդաղ. համշենցիների և հայաստանցիների միջև անջրպետը նախորդ տասնամյակի հետ համեմատ մեղմացել է: Նախկինում նրանցից շատերը լսել անգամ չէին ցանկանում իրենց հայկական ծագման մասին, այսօր թե՛ հետաքրքրությունն է մեծացել, թե՛ ոմանց մոտ համարձակությունը և սրան մեծապես նպաստել է հայկական ընդհանուր մշակույթը:
Լրատվական ռադիոյի եթերում վերսկսվում է հայագետ համշենագետ Սերգեյ Վարդանյանի հեղինակային «Համշենական զրուցարան» հաղորդաշարը: Այս թողարկմանը Սերգեյ Վարդանյանը պատմում է Հիքմեթ Աքչիչեքի նոր ձայնասկավառակի, «Ալի աշուն քուքա» երգի թարգմանության ու այլ հետաքրքիր բաների մասին:



Վերադարձ համույթ 《Բիձիգութինան հօյիվ իմ》մենակատար՝ Սասուն Պետրոսյան,Գեղարվեստական ղեկավար՝ Ալեքսանդր Ավետիսյան։Երգի բառերը վերծանել, Համշենի բարբառի Խոփայի խոսվածքով գրառել է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, համշենագետ՝ Սերգեյ Վարդանյանը։Երգն առաջին անգամ հնչեց Ակունք համույթի 45 ամյակին։Երգը Գիժլարյան Մայիլի հայտնագործություններից է։

Posted by Վազգէն Սարգսեան on Friday, March 20, 2020
Վերադարձ համույթ 《Բիձիգութինան հօյիվ իմ》մենակատար՝ Սասուն Պետրոսյան,
Գեղարվեստական ղեկավար՝ Ալեքսանդր Ավետիսյան։
Երգի բառերը վերծանել, Համշենի բարբառի Խոփայի խոսվածքով գրառել է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, համշենագետ՝ Սերգեյ Վարդանյանը։
Երգն առաջին անգամ հնչեց Ակունք համույթի 45 ամյակին։
Երգը Գիժլարյան Մայիլի հայտնագործություններից է։


Վերադարձ համույթ 《Նօարս էլլիմ》Մենակատար՝ Մերի Մարտիրոսյան, գեղարվեստական ղեկավար՝ Ալեքսանդր Ավետիյան։Համշենի բարբառի Խոփայի խոսվածքով գրառել և գրական արևելահայերեն է թարգմանել ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, համշենագետ՝ Սերգեյ Վարդանյանը

Posted by Վազգէն Սարգսեան on Sunday, March 15, 2020
Վերադարձ համույթ 《Նօարս էլլիմ》
Մենակատար՝ Մերի Մարտիրոսյան, գեղարվեստական ղեկավար՝ Ալեքսանդր Ավետիյան։
Համշենի բարբառի Խոփայի խոսվածքով գրառել և գրական արևելահայերեն է թարգմանել ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, համշենագետ՝ Սերգեյ Վարդանյանը




Վերադարձ համույթ 《Նօարս էլլիմ》 Մենակատար՝ Մերի Մարտիրոսյան, գեղարվեստական ղեկավար՝ Ալեքսանդր Ավետիսյան։ Համշենի բարբառի Խոփայի խոսվածքով գրառել և գրական արևելահայերեն է թարգմանել ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, համշենագետ՝ Սերգեյ Վարդանյանը։


Վերադարձ համույթ 《Ռիննօ նանայդա》 Մենակատարներ՝ Հովհաննես Հովհաննիսյան և Մերի Մարտիրոսյան, գեղարվեստական ղեկավար՝ Ալեքսանդր Ավետիսյան։ Համշենի բարբառի Խոփայի խոսվածքով գրառել և գրական արևելահայերեն է թարգմանել ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, համշենագետ՝ Սերգեյ Վարդանյանը։


Պարը Սև ծովի հարավային տարածաշրջանի մշակույթի դրսևորումնրից է, այդ տարածաշրջանում դարերով, գուցե հազարամյակներով ապրած, գուցե նաև որոշ վերացած ցեղերի և ժողովուրդների տարազը, մեղեդին, պարը նույնն են, քանի որ հայերի մի հատվածն էլ շատ հնուց ապրել է այդ տարածաշրջանում, ուստի հայերս նույնպես այս ընդհանուր մշակույթի կրողն ենք համարվում։




Համշենական սիրերգը կատարում է Գիժլարյան Մայիլը, ձայնակցում է Մարտիրոսյան Մերին։
Թարգմանությունը՝ ՍԵՐԳԵՅ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ


Ստամբուլաբնակ համշենցի երգչուհի Նուրջանըմը ծագումով Խոփայի գավառի Օսմանիյե գյուղից է: Երգում է տարբեր լեզուներով՝վրացերեն, թուրքերեն նաև Համշենի բարբառով: Թողարկել է 6 խտասկավառակ: «Համշենական զրուցարան» հաղորդաշարի այսօրվա թողարկմանը Սերգեյ Վարդանյանի թարգմանությամբ կլսեք 2 երգ՝ 1 ողբերգ և 1 կատակերգ:


Վենետիկի Մխիթարյան միաբանության արխիվում Սերգեյ Վարդանյանի հայտնաբերած փաստաթղթերը շատ հետաքրքրեցին Բաթումի համալսարանի վրացի գիտնականներին: Խոսքը կաթոլիկ հայ քահանայի ու վրացի քահանայի պատմության մասին է: Թեմայի մանրամասների ու Սերգեյ Վարդանյանի Խոփա կատարած վերջին շրջագայության մասին լսեք այս թողարկման ընթացքում:


«Մելուսես»՝ Մեր լույսը: Համշենցի երիտասարդների ռոք խումբը բացառիկ է բոլոր առումներով: Ձայնասկավառակի 8 երգից 5-ը մայրենի բարբառով է: Սա վկայում է այն մասին, որ մեր իսլամ հայրենակիցները չեն մոռացել իրենց մայրենի լեզուն ու հայկական ինքնագիտակցությունը: 3 երգ Սերգեյ Վարդանյանի թարգմանությամբ. Գարմի, Հորթէ և Յար Յար:


Համշենցիների մի մասը մահացավ սովից, մի մասը` ճանապարհի դժվարություններից, մի մասն էլ պարզապես խելագարվեց: Մինչև վերջին պահը չէին հավատում, որ պիտի թողնեն իրենց հարազատ տունը, այգին ու գնան: Սակայն հրամանը հրաման էր՝ այլընտրանք չկար: Այս կորած համշենցիների հետքերով Սերգեյ Վարդանյանը 1984 թվականին ուղևորվեց Միջին Ասիա: Այստեղ գտավ Աջարիայից աքսորված համշենցիներին, որոնք քառասուն տարի է սփռված էին Պամիրի, Տյան Շանի լեռների գյուղերում և Ղազախստանի տափաստաններում: Հավաքեց շատ արժեքավոր նյութեր, պատմություններ ու երգեր: Նա ճանապարհորդության մանրամասները կպատմի այս թողարկման ընթացքում:


Երբ նստում էի սեղանի շուրջ՝ համշենցիներից գրառելու տարբեր պատմություններ, խոսում էր միայն մեկը: Զարմանքով հարցնում էի, թե ինչու մյուս տղամարդիկ չեն խոսում՝ պարզվում էր սենյակում ներկա է ավագ եղբայրը, իր ներկայությամբ ճիշտ չէ որ խոսեն կրտսերները: Այս թողարկման ընթացքում Սերգեյ Վարդանյանը կշարունակի ներկայացնել իր շրջագայության մանրամասները, որը կատարել էր Միջին Ասիայում:


Շատ բառեր մոռացել էին, մոռացել էին անգամ ծաղիկների ու թռչունների անունները: Նրանցից գրառված երգերից մեկը`«Նոարս էլլիմ»-ը գրավել է աշխարհի շատ բեմեր: Ղազախստանի համշենցիների ճակատագիրը. Սերգեյ Վարդանյանը կշարունակի ներկայացնել իր՝ Միջին Ասիա կատարած ճանապարհորդության մանրամասները:


Համշենցի երգիչ Սալիհ Յըլմազի «էլեվիտ» երգը թեև թուրքերեն է, բայց հայկական գյուղի մասին է: Սա պատմական Եղնովիտն է՝ Համշենի նշանավոր գյուղերից մեկը: Այստեղ եղել է Խաչեքարի վանքը: 15-16-րդ դարերում այստեղ գրվել են ձեռագրեր, որոնք այսօր մեր Մատենադարանում են: Գյուղում մինչև 20-րդ դար ապրել է 22 հայ: Սալիհ Յըլմազ՝ համշենցի երիտասարդ երգչի երկու երգը Սերգեյ Վարդանյանի թարգմանությամբ:


-Վախի գում: Երբ միջանցքում դասախոսը լսեց այս բառը, մոտեցավ Թամարային և ասաց. -Մի՛ վախեցի: Հայ եք՞ -Ոչ, խեմշիլ: Երիտասարդ համշենցի ուսանողուհին և դասախոսը քննություններից հետո զրույցի բռնվեցին: Սկզբում դասախոսին թվում էր, որ աղջիկը հայ է, սակայն, երբ պարզվեց որ իսլամ է, շտապեց տեղեկացնել, որ հայ լինել չէր կարող և հեռացավ: Մեկ ուրիշ անգամ Թամարա Քոշանիձեին մոտեցավ ռուս գրականության դասախոսը և վստահ ասաց, որ խեմշիլները հայեր են, այդ մասին կարդացել է Սովետական մեծ հանրագիտարանում: Համշենցի Թամարան և՛ հուզված էր, և՛ զարմացած. հպարտ էր, որ ճանաչված ազգի ներկայացուցիչ է: «Համշենական զրուցարան» հաղորադաշարի այս թողարկման ընթացքում հայագետ, համշենագետ Սերգեյ Վարդանյանը կշարունակի ներկայացնել Ղրղզստանի ճամփորդական հուշերը:


1984թ. գարնանը Ս. Վարդանյանը Ղրղզստանում՝ մզկիթի մոտ ծանոթանում է կրոնափոխ համշենահայերի մեծահասակների հետ:


Եթե լսեք, որ Թուրքիայի համշենցիները խնձորենուց և տանձենուց խաղող են քաղում՝ չզարմանաք: Այստեղ խաղողը տնկում են ծառերի տակ: «Տանձենուց խաղող քաղել» արտահայտությունը հաճախ կարելի է լսել նաև համշենցիների երգերում և խաղիկներում: Հենց նման մի խաղիկ էլ կլսեք այս թողարկման ընթացքում: Կլսեք նաև համշենցի հայտնի երգչուհի Նուրջանըմի «Ասա՛ յեմա, ասա՛» երգը, որը նշանավոր «Ասա՛ անդեր, ասա՛» երգի տարբերակներից մեկն է :


Վրացական «Սամիդա»/Երեք քույր/ անսամբլը երգում է 1984 և 1987թթ. Ղազախստանի համշենցիներից Սերգեյ Վարդանյանի գրառած «Նօարս էլլիմ» (Նորահարս լինեմ) երգը:


Վերնատուն Սերգեյ Վարդանյան
Հանրային ռադիո,հաղորդման հեղինակ`Նաիրա Հայրապետյան


https://www.youtube.com/watch?v=CgwmQs2kWhc&feature=share&fbclid=IwAR3GBuV71Gpws8sN1AWdAAaYP75b3x-KpubiDqPcLnSlq69RGxgKRHG4I4U
Թարգմանությունը՝ ՍԵՐԳԵՅ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ՝
«Ձայն համշենական» թերթի գլխավոր խմբագիր, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող
KUZIM — Harun Topaloğlu
Lyrics : Yusuf Vayiç
Music : Harun Topaloğlu


Ստամբուլաբնակ համշենցի երգչուհի Այշենուր Քոլիվարը երգում է 1984 և 1987թթ. Ղազախստանի համշենցիներից Սերգեյ Վարդանյանի գրառած «Նօարս էլլիմ» երգը:


Public TV Company of Armenia 2018 http://www.1tv.am


«Ձայն համշենական» թերթի գլխավոր խմբագիր, համշենագետ Սերգեյ Վարդանյանը ներկայացնում է բռնի իսլամացած համշենահայերի վիճակը Թուրքիայում։ Նա հայտնում է, որ ադրբեջանցիները վերջին շրջանում ջանում են «ապացուցել», թե համշենցիները ոչ թե հայեր են, այլ ադրբեջանցիներ։


https://www.youtube.com/watch?v=PDBgQPCWcSs&feature=share&fbclid=IwAR3UOvVupNE-h6tKMNU6pllgklL8ccfi13o3mSymV8brYlRUgF8ZxFDYbyE
Կաթիլ Կուզիմ
Թարգմանությունը՝ ՍԵՐԳԵՅ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ՝ «Ձայն համշենական» թերթի գլխավոր խմբագիր, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող


Sevada Hambarchyan — vocal,guitar
Grigor Kartashyan — Armenian woodwinds
Areg Soukiassian — guitar
Robert Simonyan — bass
Grigor Davtyan — percussion
Թարգմանությունը՝ ՍԵՐԳԵՅ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ՝ «Ձայն համշենական» թերթի գլխավոր խմբագիր, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող
Երգի տեքստն ամբողջությամբ կարդալու համար դիտեք Youtube-ի տարբերակը։


▪︎ԼՈՒՍՆԻԿԱ(Համշէնահայերէն)Աչվիս դէսավ, Աչվիս լուսէ փաց մէնաց,Թէվէս էրգէնցուցի, Թէվէս գախ մէնաց,Մէնէնագ իմ, Լուսնիկա՛, Բէդ գէնիմ, այէ այէ..Աչվիս էլլա, աչվիս դէսավ փութ այի,Քէզի օմա սէրդիս մէչէ դաղ այի, Գուրմէթ ափուս' քէզի հէդէ լաֆ այի, Նիյազ դէսա, անուշ-անուշ բաչ այի, Մէնէնագ իմ, Լուսնիկա՛, Բէդ գէնիմ, այէ այէ..___________________(թարգմանութիւն) Աչքս տեսավ, Աչքս բաց մնաց, Ձեռքս երկարեցի, Ձեռքս կախ մնաց,Միայնակ եմ, Լուսնիկա՛,Սպասում եմ, արի, արի..Աչքս դուրս գա, աչքս տեսավ, նայեցի, Քեզ համար սրտիս մեջ տեղ արեցի, Նկարդ ափիս մեջ քեզ հետ զրուցեցի, Երազ տեսա, անուշ-անուշ համբուրեցի, Միայնակ եմ, Լուսնիկա՛,Սպասում եմ, արի, արի..________________________________• Երգիչ՝ Քրիստինա Սահակեան• Հեղինակ՝ Յաշար Քաբաօսմանօղլու• Համշէնի բարբառի Խոփայի խօսուածքով գրառումը և թարգմանութիւնը՝ Սերգեյ ՎարդանեանSergey VardanyanKristina Sahakyan

Posted by Carlo Ohanian on Saturday, August 3, 2019
Երգիչ՝ Քրիստինա Սահակեան
Հեղինակ՝ Յաշար Քաբաօսմանօղլու
Համշէնի բարբառի Խոփայի խօսուածքով գրառումը և թարգմանութիւնը՝ համշենագետ Սերգեյ Վարդանեանի
Երգի տեքստն ամբողջությամբ կարդալու համար դիտեք Facebook-ի տարբերակը։


Համշենական «Մելուսես» ռոք խմբի «Գարմի» սիրերգը՝ իմ մեկնաբանությամբ։Երգում օգտագործված է բացառապես իմ ձայնը՝ առանց որևէ երաժշտական գործիքների։Իսկ միջնանվագները ծնվեցին այն ժամանակ, երբ առաջին անգամ լսեցի այս խենթանալիք երգը։ )#Ճանաչենք_մերոնց_ստեղծածը ❤🌍#Meluses_Garmi#Համշեն #համշենահայերենԿԱՐՄԻՐ( երգի բարբառային գրառումը և արևելահայերեն թարգմանությունը համշենագետ Sergey Vardanyan-ինն են՝ http://dzaynhamshenakan.org/)Ճերմակ անձրևը կաթում է,Իմ սիրածին փաթաթում է,Արցունքոտված ճանապարհներինՏեսնես ու՞մ հետ է քայլում:Կարմիր աղջիկ, կարմիր տղա, Սրտիս մեջը այրում է, Կարմիր աղջիկ, կարմիր տղա, Ամեն ինչ խառնվի, որ չգնանք:Երազիս գարուն եղավ,Աշխարհս ձմեռ է,Կարմիր աղջկան ի՞նչ եղավ,Ուրիշի ծաղիկը եղավ:Լույսի մեջ` լուսին, Քո կամքով արի, խենթ տղա, Ներսդ կարմիր չէ, Լույսի հետևից գնա:Երազիս գարուն եղավ,Աշխարհս ձմեռ է,Կարմիր աղջկան ի՞նչ եղավ, Ուրիշի ծաղիկը եղավ:Երգի իմ տարբերակը յութուբում կարող եք լսել հետևյալ հղումով՝ https://youtu.be/azgdIvcSYUE ։Բարբառային տարբերակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://lratvakan.am/?p=47403&l=am%2Fkarmir+axjik%D5%9D+hamshenakan+roq+hamshenakan+zrucaran+ ։Երգի օրիգինալ տարբերակը լսելու համար՝ ⬇️ https://youtu.be/1y1WIIpbqoc ։

Posted by Գայանե Թադևոսյան on Friday, June 26, 2020
Համշենական «Մելուսես» ռոք խմբի «Գարմի» սիրերգը՝ Գայանե Թադևոսյանի մեկնաբանմամբ։
Թարգմանությունը՝ ՍԵՐԳԵՅ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ՝ «Ձայն համշենական» թերթի գլխավոր խմբագիր, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող
Երգի տեքստն ամբողջությամբ կարդալու համար դիտեք Facebook-ի տարբերակը։
Բարբառային տարբերակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝
https://lratvakan.am/… ։
Երգի օրիգինալ տարբերակը լսելու համար՝ ⬇️
https://youtu.be/1y1WIIpbqoc ։