Բլոգ

Համամաշեն-Համշեն գավառի պատմությունը

Համամաշեն-Համշեն գավառի պատմությունը

Ինչպե՞ս համշենահայերն ընդունեցին մահմեդականությունը և ինչպե՞ս հայտնվեցին Տրապիզոնում. որո՞նք են համշենցիների, ծպտյալ հայերի ու մուսուլման հայերի տարբերությունները. հայագետ, համշենագետ Սերգեյ Վարդանյանը շարունակում է բացահայտել Համամաշեն-Համշեն գավառի պատմությունը:

Աշխարհի վտանգված լեզուներից մեկը Համշենի բարբառն է

Աշխարհի վտանգված լեզուներից մեկը Համշենի բարբառն է

Թուրքիայում 18 լեզու մահվան եզրին է՝ այդ թվում Համշենի բարբառը` Հեմշինջեն: Սա ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցի տվյալներն են: Հեմշինջեն, սակայն, բացահայտ վտանգվածների շարքում է: Սերգեյ Վարդանյանն ասում է, որ Ռիզեի նահանգում այն արդեն կորել է, այնպես որ պետք է ջանք չխնայել եղածն ուսումնասիրելու և պահպանելու համար:

Սովորեք նոր բառեր մուսուլման համշենցիների բարբառից

Սովորեք նոր բառեր մուսուլման համշենցիների բարբառից

Տատս հովիվ էր, տատս ուտող խմող մարդ էր, տատս քաջ որսորդ էր՝ համշենցիներից լսած այս արտահայտությունները Սերգեյ Վարդանյանի համար բավական տարօրինակ էին այնքան ժամանակ, քանի դեռ չէր պարզել, որ «դադ» իսլամ համշենցիների բարբառում նշանակում է հայր: Կրկին սովորում ենք նոր բառեր ու ծանոթանում համշենցիների մշակույթին: «Համշենական զրուցարան». Սերգեյ Վարդանյանի հեղինակային ծրագիրը:

Նենի-նենի ու թեյահավաքչություն

Նենի-նենի ու թեյահավաքչություն

Համշենցիների թեյահավաքչությունը տեսնել է պետք: Գյուղացի կանայք թեյի պլանտացիաներում` մեծ մկրատները ձեռքին, աշխատում են: Սա համշենցիների հիմնական զբաղմունքներից մեկն է: Թեյահավաքչության ու սիրված «Նենի-նենի, աման-աման» երգի մասին այս հաղորդաշարի ընթացքում:

Հիտլերը և համշենցիները

Հիտլերը և համշենցիները

Հիտլերը հռչակվեց Կովկասի մեծ իմամ. թուրքի յաթաղանից փախած քրիստոնյա համշենցիները հայտնվեցին ֆաշիստական սվինի տակ: 175-ին հարկադրաբար տեղափոխեցին Գերմանիա, Սուկու հայկական գյուղում կախեցին ու գնդակահարեցին 48 համշենցու, Հայկաձորում՝ 45: Համշենցիները հերոսաբար դիմադրում էին:

Հայաստանի դեսպանը համշենահայության շրջանում

Հայաստանի դեսպանը համշենահայության շրջանում

Անուշ Քոչարյան 18:00, 26.04.2012 ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, «Համշեն» հայրենակցական ՀԿ-ի փոխնախագահ, «Ձայն համշենական» թերթի գլխավոր խմբագիր Սերգեյ Վարդանյանը համշենահայության հետ առնչվել է դեռևս 1969 թվականից` Կրասնոդարի երկրամասի ծովափնյա Ադլեր քաղաքում հանգստանալու ժամանակ: Անցել է 43 տարի, և այդ ընթացքում համշենահայերի, նրանց բազմաշերտ խնդիրների մասին կատարած նրա ուսումնասիրություններն ու անձնական շփումներն այնքան են խորացել, որ նրան կարելի է համարել համշենահայության շրջանում Հայաստանի դեսպանը: Նա իր ուսերին է վերցրել ոչ միայն հայության մի կարևոր հատվածի՝ քրիստոնյա և մահմեդական…

Կարդալ ավելին Կարդալ ավելին

Զանգի-զրանգի հեքիաթի համշենական տարբերակը

Զանգի-զրանգի հեքիաթի համշենական տարբերակը

Փրկված հեքիաթներ. այս անգամ լսեք Աղայանի հայտնի «Զանգի-զրանգի» հեքիաթի համշենական տարբերակը և երկու այլ ուսուցողական զրույցներ: Ինչպես միշտ` սովորում ենք նոր բառեր, ծանոթանում համշենական մշակույթին ու բանահյուսությանը: «Համշենական զրուցարան».Սերգեյ Վարդանյանի հեղինակային հաղորդաշարը:

Հայտնի ու անհայտ Արման Կոթիկյան. նշանավոր համշենցիներ

Հայտնի ու անհայտ Արման Կոթիկյան. նշանավոր համշենցիներ

Կախաղան զինվորական ատյանի կողմից’ բոլոր նրանց, ովքեր կկերակրեն, կթաքցնեն կամ կապահովեն հայերի փախուստը:1915 թ-ի հունիսի 13-ին ընդունված թուրքական կառավարության այս որոշումը փակցված էր գրեթե բոլոր պատերին: Վտանգելով իրենց կյանքը՝ 2 հույն քույրեր սարերում պահեցին և կերակրեցին 3 հայ երիտասարդների, որոնցից մեկը հայտի դերասան Արման Կոթիկյանն էր: Եղեռնից փրկված 20-ամյա այս երիտասարդի հասարակական ու գիտական գործունեությանը քչերն են ծանոթ’ տաղանդավոր դերասանը նաև տաղանդավոր գրող ու թարգմանիչ էր:

-Անկեղծ ասա` հա՞յ ենք.

-Անկեղծ ասա` հա՞յ ենք.

-Ասում են էրմենի եք, հայ եք, ճի՞շտ է, ի՞նչ կասեք: -Ի՞նչ էրմենի, էստեղի իսկական թուրքը մենք ենք,- լրագրողին հայերենով պատասխանում է hամշենցի պառավը, որն անգամ թուրքերան չգիտեր:-Հայ չլինելը հայերենով եք ասում,-զարմանում է լրագրողը:Իսլամ համշենցիների ինքնագիտակցությունը`«Համշենական զրուցարան» հաղորդաշարի այօրվա թողարկման ընթացքում: Պատմում է հայագետ, համշենագետ Սերգեյ Վարդանյանը:

Համշենական երգեր.Այդողան Թոփալ

Համշենական երգեր.Այդողան Թոփալ

Ի՞նչ ճարտարապետություն ունեն իսլամ և քրիստոնյա համշենցիների տները և ո՞րն է նրանց հիմնական զբաղմունքը:Փայտաշեն եկեղեցիների,չորանոցների ու համշենցի երգիչ Այդողան Թոփալի ստեղծագործությունների մասին: «Համշենական զրուցարան».Սերգեյ Վարդանյանի հեղինակային հաղորդաշարը: