«Համշեն» հայրենակցական-բարեգործական հասարակական կազմակերպության ամսաթերթ
«Համշեն» հայրենակցական-բարեգործական հասարակական կազմակերպության ամսաթերթ
Գլխավոր խմբագիր
Սերգեյ Գագիկի Վարդանյան
Արձակագիր, ազգագրագետ, բանահավաք, բանագետ, հրապարակախոս, ՀԳՄ անդամ 1991 թ.:
Ծնվել է 1952 թ. նոյեմբերի 9-ին Երևանում։ 1969 թ․ ավարտել է Երևանի Հ. Պարոնյանի անվան թիվ 59 դպրոցը, 1974 թ.՝ Երևանի Խ. Աբովյանի անվան հայկ. պետ. մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակ.։ Աշխատել է նույն համալսարանի հոգեբանության ամբիոնում, այնուհետև՝ «Պիոներ կանչ» («Կանչ») թերթի, «Պիոներ» («Աղբյուր»), «Սովետական արվեստ», «Մշակույթ» ամսագրերի խմբագրություններում, Հայ ճարտարապետության թանգարան-ինստիտուտում, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտում, 1991-2002 թթ․ եղել է ՀՀ կառավարությանն առընթեր կրոնի գործերի պետական խորհրդի փոխնախագահը: 1992 թ.-ից Հայաստանի «Համշեն» հայրենակցական-բարեգործական ՀԿ նախագահի տեղակալն է, 2004-2018 թթ. հասարակական հիմունքներով աշխատել է նույն ՀԿ «Ձայն համշենական» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր։ Ամսաթերթի 1000 օրինակ տպաքանակը անվճար բաժանվում էր հայրենիքում և սփյուռքում։