Browsed by
Month: Ապրիլի 2020

«Ասա,անտեր, ասա».Մի երգի պատմություն. «Համշենական զրուցարան»

«Ասա,անտեր, ասա».Մի երգի պատմություն. «Համշենական զրուցարան»

Կանգնում էի մի բարձր տեղ ու վերևից ուշադիր փնտրում եվրոպական արտաքինով մարդկանց:Լսել էի, որ Կիրգիզիայի Կզլ-Կիա քաղաքում կան հայեր` համշենահայեր. սպիտակամաշկ, խարտյաշ, կապուտաչյա: Տնից տուն, փողոցից փողոց հարցուփորձ անելով, անցորդների հետ զրուցելով` գտա մի ընտանիք: Համշենցիները զարմացել էին, որ իրենցով հետաքրքրվում են: Այսպես է Սերգեյ Վարդանյանը 84 թվականին հայտնաբերել Կիրգիզիայի մուսուլման համշենցիներին և հենց նրանցից էլ առաջին անգամ լսել «Ասա,անտեր, ասա» երգը, ապա փոխանցել այն «Վովա» համույթի ղեկավար Հիքմեթ Աքչիչեքին:Մի երգի պատմություն. «Համշենական զրուցարան». Սերգեյ Վարդանյանի հեղինակային հաղորդումը:

Թերթը՝ ի պատկերի յուրում

Թերթը՝ ի պատկերի յուրում

Աշոտ Ավետիսյան28/10/2014 Լրացավ «Ձայն համշենական» թերթի 10-ամյակը: Այսօր թերթ հրատարակելը (այն էլ «Ձայն համշենական»-ի պես մի թերթ) ծանր խնդիր է, մանավանդ նյութական բավարար բազայի և աշխատակիցների բացակայության պայմաններում: Եվ 10 տարի շարունակ լուռ ու անտրտունջ այդ գործին է լծվել մեր օրերի ազգապահպանության և բանահավաքչության նվիրյալներից մեկը՝ Սերգեյ Վարդանյանը: Տասնամյակներ առաջ, երբ գրքերում կարդում էի Սրվանձտյանի, Լալայանի և մեր մյուս երախտավորների անունները, նրանք իրենց գրի առած հեքիաթ-առասպելների հերոսների պես ինձ անիրական էին թվում, իսկ նրանց մարդկային տեսակը՝ ժամանակի հոլովույթի մեջ այլևս…

Կարդալ ավելին Կարդալ ավելին

«Տասնյակ հազարավոր հայեր հանգստանում էին Սև ծովի հյուսիսային ափերին, բայց չգիտեին, թե ովքեր են համշենցիները»

«Տասնյակ հազարավոր հայեր հանգստանում էին Սև ծովի հյուսիսային ափերին, բայց չգիտեին, թե ովքեր են համշենցիները»

Զրույցը՝ Արմինե Սարգսյանի13.03.2012 2004-ից Հայաստանում լույս է տեսնում «Ձայն համշենական» ամսաթերթը, որն անվճար բաժանվում է հայկական գաղթօջախներում (Աբխազիա, Կրասնոդարի երկրամաս, Մոսկվա, Լիբանան, Սիրիա, Թուրքիա, ԱՄՆ և այլուր): «Ձայն համշենական» թերթի գլխավոր խմբագիր, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, «Համշեն» հայրենակցական միության փոխնախագահ ՍԵՐԳԵՅ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ գրի է առնում 18-րդ դարում արյունալի սպանդի հետևանքով բռնի կրոնափոխված համշենահայերի երգերը, հեքիաթները, զրույցները` դրանք բնագրով և գրական հայերենով ներկայացնելով թերթի էջերում: Անգամ թուրքական մամուլն է անդրադարձել այն փաստին, որ մի մարդ իր տանը, միայնակ,…

Կարդալ ավելին Կարդալ ավելին