Կրոնափոխ համշենահայերի բարբառը, բանահյուսությունը և երգարվեստը

Ս. Գ. Վարդանյան

Այս գրքում ամփոփված է 1984 և 1987թթ. Ղազախստանում, Ղրղզստանում և Ուզբեկստանում, այնտեղ 1944թ. աքսորված կրոնափոխ համշենցիների շրջանում Սերգեյ Վարդանյանի կատարած ուսումնասիրությունների զգալի մասը: 2009թ.տպագրել է Երևանի պետական համալսարանը, 428 էջ է: Գրքում բարբառով և գրական թարգմանությամբ տպագրվել են նաև շուրջ 20 երգեր, 55 խաղիկներ, մեծ մասը նոտաներով: Վերջում կա շուրջ 2000 բառից բաղկացած բառարան: