Просмотрено
Автор: hamshen

Հայտնի ու անհայտ Արման Կոթիկյան. նշանավոր համշենցիներ

Հայտնի ու անհայտ Արման Կոթիկյան. նշանավոր համշենցիներ

Կախաղան զինվորական ատյանի կողմից’ բոլոր նրանց, ովքեր կկերակրեն, կթաքցնեն կամ կապահովեն հայերի փախուստը:1915 թ-ի հունիսի 13-ին ընդունված թուրքական կառավարության այս որոշումը փակցված էր գրեթե բոլոր պատերին: Վտանգելով իրենց կյանքը՝ 2 հույն քույրեր սարերում պահեցին և կերակրեցին 3 հայ երիտասարդների, որոնցից մեկը հայտի դերասան Արման Կոթիկյանն էր: Եղեռնից փրկված 20-ամյա այս երիտասարդի հասարակական ու գիտական գործունեությանը քչերն են ծանոթ’ տաղանդավոր դերասանը նաև տաղանդավոր գրող ու թարգմանիչ էր:

-Անկեղծ ասա` հա՞յ ենք.

-Անկեղծ ասա` հա՞յ ենք.

-Ասում են էրմենի եք, հայ եք, ճի՞շտ է, ի՞նչ կասեք: -Ի՞նչ էրմենի, էստեղի իսկական թուրքը մենք ենք,- լրագրողին հայերենով պատասխանում է hամշենցի պառավը, որն անգամ թուրքերան չգիտեր:-Հայ չլինելը հայերենով եք ասում,-զարմանում է լրագրողը:Իսլամ համշենցիների ինքնագիտակցությունը`«Համշենական զրուցարան» հաղորդաշարի այօրվա թողարկման ընթացքում: Պատմում է հայագետ, համշենագետ Սերգեյ Վարդանյանը:

Համշենական երգեր.Այդողան Թոփալ

Համշենական երգեր.Այդողան Թոփալ

Ի՞նչ ճարտարապետություն ունեն իսլամ և քրիստոնյա համշենցիների տները և ո՞րն է նրանց հիմնական զբաղմունքը:Փայտաշեն եկեղեցիների,չորանոցների ու համշենցի երգիչ Այդողան Թոփալի ստեղծագործությունների մասին: «Համշենական զրուցարան».Սերգեյ Վարդանյանի հեղինակային հաղորդաշարը:

«Մեզանից ոմանք կրոնափոխ հայերին հայ չեն համարում, սա օտարում է նրանց մեզանից, բայց հայը հայ է` անկախ կրոնից»

«Մեզանից ոմանք կրոնափոխ հայերին հայ չեն համարում, սա օտարում է նրանց մեզանից, բայց հայը հայ է` անկախ կրոնից»

ՍԱՌԱ ԳԱԼՍՏՅԱՆ 11.09.2014 Հայն իր ինքնությունը պահելու խնդիր միշտ է ունեցել, որովհետև այն հաճախ շատերը փորձել են ջնջել, արմատախիլ անել: Քրիստոնեությունը վաղուց արդեն ձուլվել է մեզ և դարձել հայի ինքնության մի դրսևորում: Բայց չպետք է մոռանանք, որ քրիստոնեությունը կրոն է, և հայ լինել-չլինելու հետ անմիջապես կապ չունի: Չէ՞ որ հայը հայ է` անկախ կրոնից, չէ՞ որ ներկայիս Թուրքիայի տարածքում այսօր բազմաթիվ հայեր են ապրում, ովքեր ժամանակին բռնի կրոնափոխվել են: Մեր կողմից նրանց օտարումը հղի է վատ հետևանքներով, որովհետև Ցեղասպանության 100-ամյակին…

Читать далее Читать далее

Ինչպես համշենցիները հայտնվեցին ծովի մյուս ափին.

Ինչպես համշենցիները հայտնվեցին ծովի մյուս ափին.

Թուրք ենք ասում…ռուսը հայի հանդեպ պակաս դաժան չի եղել: Հիշենք՝ ինչպես էին դեռ դարասկզբին փակում մեր դպրոցները: «Համշենական զրուցարան» հաղորդաշարի այս թողարկման ընթացքում հայագետ, համշենագետ Սերգեյ Վարդանյանը կպատմի, թե ինչպես համշենցիները հայտնվեցին Կրասնոդարում : Նաև այն մասին, թե ինչով էին զբաղվում, ինչ արհեստների էին տիրապետում ու ինչ խնդիրների առաջ կանգնում:

Համշենական հեքիաթներ

Համշենական հեքիաթներ

Սովորենք Համշենի բարբառը՝ այս անգամ հեքիաթների միջոցով, որոնք համշենցիներից գրառել է Սերգեյ Վարդանյանը: Երկու հեքիաթ՝ գումարած նոր բառեր և ծանոթություն համշենական մշակույթին:

Լազերն ու համշենցիները.

Լազերն ու համշենցիները.

Մենք՝ հայերս մեր հարևանների մասին քիչ բան գիտենք: Հեռավոր Եվրոպայի ու Ամերիկայի ժողովուրդների մասին ավելի շատ ենք կարդում, քան դարերով մեր հարևանությամբ ապրած ժողովուրդների: Այսօր կխոսենք լազ ժողովրդի ու համշենցիների հետ նրանց կապի մասին:

Չմարված հաշիվներ կամ արյունոտ հարստություն

Չմարված հաշիվներ կամ արյունոտ հարստություն

Հայերի ուենցվածքը Թուրքիայի բանկերում միլիոնների էր հասնում: 1933 թվականին թուրքերը որոշեցին, որ եթե ներդրված գումարները 10 տարվա ընթացքում չես վերցնել, ապա դրանք մնում են պետությանը: Հայերից ոչ ոք չէր վերադարձել, ինչ վկայում է, որ նրանք կամ կոտորվել էին կամ աքսորվել: «Համշենական զրուցարան»’ Սերգեյ Վարդանյանի հեղինակային հաղորդաշարը:

Համշենցիների դառը ճակատագիրը. ֆիդայական կռիվներ

Համշենցիների դառը ճակատագիրը. ֆիդայական կռիվներ

Հրաշքով փրկված մի նավի մասին, որում համշենցիներ էին: Նրանց ինքնապաշտպանական մարտերի ու ֆիդայական կռիվների մասին գիտեն քչերը: «Համշենական զրուցարան» հաղորդաշարում՝ այս և Կրասնոդարում ապրող համշենցիների մասին :

Զանաք տատի պատմությունը

Զանաք տատի պատմությունը

Քանի-քանի հարյուրներով համշենցիներ են մորթվել ծովի ափին, քանիսը՝ կորել, քանիսը՝ ողջ մնացել: Համշենցիների ապստամբությունների ու ֆիդայական կռիվների մասին գիտեն քչերը: «Համշենական զրուցարան» հաղորդաշարի այս թողարկմանը լսեք համշենցի ֆիդայիների, փրկված նավերի ու այլ հետաքրքիր բաների մասին: «Համշենական զրուցարան». Սերգեյ Վարդանյանի հեղինակային հաղորդաշարը: